«Արագածը» Ա լիգայի 2018/19 թթ. խաղարկության հաղթող

«Արագածը» Ա լիգայի 2018/19 թթ. խաղարկության հաղթող

Ա լիգայի եզրափակչի չորրորդ՝ «Ուրարտու Վիվառո»- «Արագած» խաղում, «Արագածը» 97-87 հաշվով առավելության հասավ «Ուրարտու Վիվառո»-ի նկատմամբ և հռչակվեց Ա լիգայի չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց Ստեփանակերտի «Արցախը»:

Մրցաշարի լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝

Լավագույն խաղարկող – Ժաքորի Փեյն (Արագած)
Լավագույն պաշտպան – Դեշան Մետոքս (Ուրարտու Վիվառո)
Լավագույն թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան (Արցախ)
Լավագույն ծանր հարձակվող – Շեյն Հենրի (Արագած)
Լավագույն կենտրոնական – Արման Հակոբյան (Արթիկ – Ման Հոլդինգ)
Լավագույն մարզիչ ՝ – Վլադան Գլավինիչ (Արագած)

MVP-ն բաժին հասավ Ժաքորի Փեյնին «Արագած» ակումբից:
Մրցանակակիրներին պարգևատրեցին Ա լիգայի նախագահ՝ Արա Պողոսյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար՝ Արթուր Նազարյանը: Ա լիգայի գավաթը հաղթող թիմին փոխանցեց «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչ ՝ Արեգ Վաթյանը: