Արթուր Նազարյանը հանդիպել է Ռեքս Կալամյանի հետ

Արթուր Նազարյանը հանդիպել է Ռեքս Կալամյանի հետ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, ով այսօր հանդիպել է Լոս Անջելես Քլիպպերսի գլխավոր մարզչի օգնական, հայազգի մասնագետ Ռեքս Կալամյանի հետ:

Երկար տարիներ NBA-ում աշխատող մասնագետը նշել է, որ պատրաստ է քննարկել հայկական բասկետբոլին ուղղված ծրագրեր և հույս է հայտնել, որ Կալիֆորնիայի հայությունը կշարունակի ներգրավված լինել հայկական բասկետբոլի անցուդարձին: