Ա լիգա. «Արագածը» հաղթեց եզրափակչի առաջին խաղում

Ա լիգա. «Արագածը» հաղթեց եզրափակչի առաջին խաղում

Ա լիգայի եզրափակչի առաջին խաղում «Արագածը» սեփական հարկի տակ համառ պայքարում, ի վերջո՝ 83-79 հաշվով առավելության հասավ «Ուրարտու Վիվառո»-ի նկատմամբ՝ եզրափակչում հաշիվը դարձնելով 3-0:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արբեն Կամաժը (Ուրարտու Վիվառո), ով վաստակեց 22 միավոր, 3 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Այս թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 20:00-ին «Միկա» մարզադահլիճում: