Ա լիգա. «Արագածը» մեծացրեց հաշվի տարբերությունը

Ա լիգա. «Արագածը» մեծացրեց հաշվի տարբերությունը

Ա լիգայի եզրափակչի երրորդ խաղում «Արագածը» սեփական հարկի տակ 103-61 հաշվով վստահ առավելության հասավ «Ուրարտու Վիվառո»-ի նկատմամբ՝ եզրափակչում հաշիվը դարձնելով 4-1:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բրանդոն Հոլլինսը (Արագած), ով վաստակեց 26 միավոր, 16 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Այս թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 19:30-ին «Միկա» մարզադահլիճում: