Ա լիգա. «Արագած»-ը տարավ իր երկրորդ հաղթանակը կիսաեզրափակչում

Ա լիգա. «Արագած»-ը տարավ իր երկրորդ հաղթանակը կիսաեզրափակչում

Ա լիգայի 1/2 եզրափակչում «Արագած»-ը սեփական հարկի տակ 86-74 հաշվով առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգ»-ի նկատմամբ և կիսաեզրափակչում իր օգտին հաշիվը դարձրեց 3-1:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Տամաս Բրյուսը (Արթիկ-Ման Հոլդինգ), ով վաստակեց 31 միավոր, 13 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

1/2 եզրափակչի մյուս խաղում, վաղը՝ մարտի 27-ին միմյանց հետ ուժերը կչափեն «Արցախ» և «Ուրարտու Վիվառո» ակումբները: Հանդիպումը տեղի կունենա «ՄԻԿԱ» մարզադահլիճում, ժամը՝ 18:20-ին: