Ա լիգա. «Ուրարտու Վիվառոն» եզրափակչում է

Ա լիգա. «Ուրարտու Վիվառոն» եզրափակչում է

Ա լիգայի 1/2 եզրափակչի վերջին խաղում «Ուրարտու Վիվառո»-ն հյուրընկալվելիս համառ պայքարում, ի վերջո 85-80 հաշվով առավելության հասավ «Արցախ»-ի նկատմամբ և հաշիվը դարձնելով 4-3 դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը (Արցախ), ով վաստակեց 26 միավոր, 3 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Ա լիգայի խաղարկության եզրափակչում «Ուրարտու Վիվառոն» ուժերը կչափի «Արագած» ակումբի հետ:

Ա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մինչև 5 հաղթանակ սկզբունքով, որտեղ հաշվի կառնվեն կանոնավոր առաջնության վերջին 2 հանդիպումները:

«Ուրարտու Վիվառո» – «Արագած» դիմակայությունը եզրափակչում կմեկնարկի 0-2 հաշվով: