Ա լիգա. «Ուրարտու Վիվառոն» կրճատեց հաշվի տարբերությունը

Ա լիգա. «Ուրարտու Վիվառոն» կրճատեց հաշվի տարբերությունը

Ա լիգայի եզրափակչի երկրորդ խաղում «Ուրարտու Վիվառոն» սեփական հարկի տակ հավասար պայքարում կարողացավ 93-89 հաշվով առավելության հասնել «Արագած»-ի նկատմամբ՝ եզրափակչում հաշիվը դարձնելով 1-3:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Շեյն Հենրին (Արագած), ով վաստակեց 26 միավոր, 13 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Այս թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 20:00-ին «Միկա» մարզադահլիճում: