Ա լիգա. «Ուրարտու Վիվառո» – «Արցախ» դիմակայությունում հաշիվը հավասարվեց

Ա լիգա. «Ուրարտու Վիվառո» – «Արցախ» դիմակայությունում հաշիվը հավասարվեց

Ա լիգայի 1/2 եզրափակչում «Ուրարտու Վիվառո»-ն սեփական հարկի տակ համառ պայքարում 71-68 հաշվով առավելության հասավ «Արցախ»-ի նկատմամբ՝ կիսաեզրափակչում հաշիվը դարձնելով 3-3:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Շոն Հիլլը (Արցախ), ով վաստակեց 19 միավոր, 2 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

Այս թիմերի միջև հաջորդ, որոշիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:20-ին «Միկա» մարզադահլիճում: