Կայացել է Հայաստանի Գավաթի 2018/19 թթ. խաղարկության վիճակահանությունը

Կայացել է Հայաստանի Գավաթի 2018/19 թթ. խաղարկության վիճակահանությունը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի գավաթի 2018/19թթ. խաղարկության վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքով 1/4 եզրափակչում միմյանց դեմ կմրցեն՝ «Արցախ»-«Արագած 2», «Արագած» – «Գյումրի»,  «Արթիկ – Ման Հոլդինգ» – «Էրեբունի Սեդարս» և «Ուրարտու Վիվառո» – ՖԻՄԱ զույգերը:

Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի գավաթի հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող: