Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղեր` Ռութի Բոլթոնն ու Շերի Սեմը սեմինար են անցկացնում Հայաստանում

Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղեր` Ռութի Բոլթոնն ու Շերի Սեմը սեմինար են անցկացնում Հայաստանում

«ԱՄՆ սպոորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում հուլիսի 17-21-ը Հայաստանում անցկացվում է սեմինար, որը վարում են ԱՄՆ Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղեր` Ռութի Բոլթոնն ու Շերի Սեմը :

Ծրագրի առաջին 2 օրը տեղի է ունենում Գյումրի քաղաքում, որտեղ մասնակիցների հետ անցկացվում են մարզումներ և դասախոսություններ: Հյուրերը նաև սիրով պատասխանում են մասնակիցներին հուզող հարցերին: Ծրագրին մասնակցում են 65 երեխա Շիրակի և Լոռիի մարզերից:

– Շատ ուրախ ենք հյուրընկալել նման աստղեր մեր երկրում, Հայաստանում նման բան անցկացվում է առաջին անգամ, բայց կարող եմ ասել, որ նույնիսկ մեկ օրվա մարզումը մեծ դերակատարում է ունեցել երեխաների համար. երկրորդ օրը կտրուկ տարբերվում էր առաջինից:

Ծրագրի վերջին երկու օրերը, կանցկացվեն արդեն Երևանում, որտեղ ՄԶՀՀԿ (նախկին Միկա) մարզահամալիրում հանդիպում տեղի կունենա տեղի մարզիչների հետ և կանցկացվեն թե՛ տեսական և թե՛ գործնական աշխատանքներ – նշեց ծրագրի պատասխանատու Աննա Թադևոսյանը: