Հայաստանի գավաթ.«Արցախ»-ը տարավ առաջին հաղթանակը

Հայաստանի գավաթ.«Արցախ»-ը տարավ առաջին հաղթանակը


Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Արցախը» հյուրընկալվելիս 72-65 հաշվով առավելության հասավ «Արագած 2» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թայհիմ Սայմոնը (Արագած 2), ով վաստակեց 29 միավոր:

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը՝ 12:30 Օլիմպավանում: