Հայաստանի գավաթ. Հայտնի է կիսաեզրափակչի վերջին մասնակիցը

Հայաստանի գավաթ. Հայտնի է կիսաեզրափակչի վերջին մասնակիցը

Հայաստանի գավաթի խաղարկության  1/4 եզրափակչի պատասխան խաղում «Էրեբունի Սեդարսը» հյուրընկալվելիս 98-58 հաշվով առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դավիթ Քարամյանը (Էրեբունի Սեդարս), ով վաստակեց 24 միավոր:

Այսպիսով, Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում պայքարը կշարունակեն «Արցախ», «Ուրարտու Վիվառո»,«Արագած» և Էրեբունի Սեդարս» ակումբները: 1/2 եզրափակչի վիճակահանության մասին կտեղեկացնենք ավելի ուշ: