Հայատանի գավաթ. «Արցախ»-ը եզրափակչում է

Հայատանի գավաթ. «Արցախ»-ը եզրափակչում է

Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 91-56 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի Սեդարս» ակումբի նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:
 
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դավիթ Քարամյանը (Էրեբունի Սեդարս), ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 24 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
 
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Արցախը» ուժերը կչափի «Ուրարտու Վիվառո» – «Արագած» զույգի հաղթողի հետ:
 
Հիշեցնենք, որ «Ուրարտու Վիվառո» – «Արագած» առաջին հանդիպումն ավարտվել է 112-90 հաշվով, ի օգուտ «Ուրարտու Վիվառո» ակումբի:
Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր ՝ մարտի 18-ին, ժամը 18:30-ին Օլիմպավանում: