ՀԲՖ գլխավոր քարտուղարը մասնակցում է ՖԻԲԱ-ի գագաթնաժողովին

ՀԲՖ գլխավոր քարտուղարը մասնակցում է ՖԻԲԱ-ի գագաթնաժողովին

Հոկտեմբերի 2-ից 4-ը Չինաստանի Սիան քաղաքում անց է կացվում ՖԻԲԱ աշխարհ առաջին գագաթնաժողովը:

Երկօրյա միջոցառմանը հյուրընկալվել են շահագրգիռ անձինք ամբողջ աշխարհից` կառուցելու սպորտի ապագան: Իրենց ելույթներով հանդես են գալիս ազդեցիկ մարդիկ, ինչպես բասկետբոլի աշխարհից, այնպես էլ սպորտային բիզնեսից և լրատվամիջոցներից:

Գագաթնաժողովի օրակարգում հատուկ ուշադրություն է դարձված բոլոր այն հիմնական հարցերին, որոնց բախվում է բասկետբոլը ամբողջ աշխարհում:

Գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: