bfa_arm

VBET Ա-Լիգա. «Էրեբունի»-ն հաղթեց ԲԿՄԱ ակումբին

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին ԲԿՄԱ-ն և «Էրեբունի»-ն:

«Էրեբունի»-ն տոնեց հինգերորդ հաղթանակը՝ 87-77 հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ ակումբի նկատմամբ:  

Խաղում ամենաարդյունավետը Վենջի Վալիսն էր (ԲԿՄԱ)՝ վաստակած 36 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին: