3x3 բասկետբոլ. Հայաստանը կմասնակցի ԱՊՀ երկրների երիտասարդական խաղերին
2021-05-11 14:22
Սեպտեմբերին Կազան քաղաքում կկայանան 3x3 բասկետբոլի ԱՊՀ երկրների երիտասարդական խաղերը, որին կմասնակցեն նաև Հայաստանի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները։
3x3 բասկետբոլի հանդիպումները կանցկացվեն 2021 թվականի սեպտեմբերի 4-10-ը։
Խաղերում ընդգրկված են նաև 15 մարզաձևեր, որոնցից են բադմինտոնը, բռնցքամարտը, ձյուդոն, կարատեն, սեղանի թենիսը, սամբոն, ֆուտզալը, գեղարվեստական մարմնամարզությունը և այլն: