bfa_arm

Հայաստանի չորս տարիքային հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որը վարել է ՀԲՖ նախագահ՝ Հրաչյա Ռոստոմյանը:

Նիստում որոշվել է հաջորդ տարի մասնակցել Մ16 և Մ18 տարեկան տղաների և աղջիկների Եվրոպայի C դիվիզոնի առաջնություններին: Որոշում է կայացվել նաև հայտ ներկայացնել Մ18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ 2022 թվականին տղաների և աղջիկների մինչև 16 տարեկան Հայաստանի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ: