bfa_arm

Եվրոպայի առաջնությունները չեղարկվեցին

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի կենտրոնական խորհրդի նիստը։

Հաշվի առնելով համաճարակի հետևանքով ողջ Եվրոպայում տիրող
իրավիճակը և երիտասարդ խաղացողների, մարզիչների, երկրպագուների առողջությունն ու անվտանգությունը՝ խորհուրդը որոշեց չեղյալ համարել այս ամռանը կայանալիք ՖԻԲԱ Եվրոպայի առաջնությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում էր մասնակցել 2020 թվականի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը,իսկ կանանց Հայաստանի Մ18 և Մ16 հավաքականները, ինչպես նաև տղամարդկանց Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։