bfa_arm

«Գլենդել»-ը Համահայկական 8-րդ խաղերի չեմպիոն

Ավարտին մոտեցավ Համահայկական 8-րդ խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարը:

Եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին «Բևեռլի Հիլս» և «Գլենդել» թիմերը:

Լարված պայքարում «Գլենդել» թիմին հաջողվեց 82-81 հաշվով առավելության հասնել «Բևեռլի Հիլս»-ի նկատմամբ և պահպանել Համահայկական խաղերի չեմպիոնի կոչումը:

Համահայկական խաղերի բրոնզե մեդալակիրը «Արթիկ» թիմն է: