bfa_arm

«Լես Ֆոքսիսը» եզրափակչում է

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները:

Կայացած մրցավեճում «Լես Ֆոքսիսը» 74-61 հաշվով հաղթեց «Գյումրիին»՝ դուրս գալով առաջնության եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ռիչարդս Ակիման էր (Լես Ֆոքսիս)՝ վաստակած 31 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում: