bfa_arm

«Գյումրի»-ն հաղթեց «Արցախ»-ին

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Գյումրի»-ն տարավ իր երրորդ հաղթանակը՝ 94-69 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 40 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց անդրադարձող գնդակին, կատարեց 10 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին. ժամը՝ 12:00-ին «Արցախ»-ը կընդունի «Գյումրի»-ին: