bfa_arm

SADA CUP միջազգային մրցաշար՝ Երևանում

Հունիսի 23-26-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի SADA CUP միջազգային մրցաշար:

Մրցաշարին մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: Հաստատվել է նաև SADA CUP մրցաշարի խաղացանկը։

Հունիսի 23

ժամը 17:00՝ Սիրիա-Իրան
ժամը 20:00՝ Հայաստան-«Թիմ ԱՄՆ»

Հունիսի 25

ժամը 16:00՝ Սիրիա - «Թիմ ԱՄՆ»
ժամը 19:00՝ Հայաստան-Իրան

Հունիսի 26

ժամը 12:00՝ «Թիմ ԱՄՆ»-Իրան
ժամը՝ 17:00՝ Հայաստան-Սիրիա

SADA CUP մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Ticketon.am կայքից: