bfa_arm

VBET Ա-Լիգա. «Գյումրի»-ն առավելության հասավ «Արցախ»-ի դեմ խաղում

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացավ «Արցախ»-«Գյումրի» խաղը:

«Գյումրի»-ն տոնեց երրորդ հաղթանակը՝ 107-103 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ: 

Խաղում ամենաարդյունավետը Ջասթին Սատոնն էր (Արցախ)՝ վաստակած 43 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում: