bfa_arm

«Հատիս»-ն առավելության հասավ «Երևան Բասկետ»-ի դեմ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Հատիս»-ը տարավ իր հերթական հաղթանակը՝ 99-79 հաշվով առավելության հասնելով «Երևան Բասկետ» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 5 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 46 միավորով: Նա նաև 17 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 18-ին. ժամը՝ 12:00-ին «Լես Ֆոքսիս»-ը կընդունի «Արցախ»-ին: