bfa_arm

VBET Ա-Լիգա. ՖԻՄԱ-ն զիջեց «ԱԻԱ Սթարս»-ին

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացավ ՖԻՄԱ-«ԱԻԱ Սթարս» հանդիպումը:

ՖԻՄԱ-ն, պարտվելով բոլոր քառորդներում, 104-60 հաշվով պարտություն կրեց «ԱԻԱ Սթարս» ակումբից:

Խաղում ամենաարդյունավետը Բրենդոն Անյանվուն էր (ԱԻԱ Սթարս)՝ վաստակած 32 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին: