bfa_arm

«Ուրարտու»-ն՝ VBET Ա-լիգայի Սուպերգավաթակիր

Կայացավ VBET Ա-լիգայի Սուպերգավաթի` «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը։

«Ուրարտու»-ն, 111:105 հաշվով առավելության հասնելով «Էրեբունի»-ի նկատմամբ, նվաճեց Սուպերգավաթը։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դուան Ուայթը (Ուրարտու), որը վաստակեց 23 միավոր: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում: