bfa_arm

Կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվեց Շվեյցարիային

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:

Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 62:116 հաշվով պարտվեց Շվեյցարիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը շվեյցարիացի Սոֆի Լոկատելին էր՝ վաստակած 44 միավորով:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով: