Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 81-64 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին:
Հայաստանի կազմից ամենաարդյունավետ խաղացողը Գոռ Սիմոնյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին` մրցելով Մոլդովայի հետ: