bfa_arm

Հայաստանի հավաքականի խաղացողը՝ Ֆրանսիայի չեմպիոն

Ֆրանսիայի առաջնության եզրափակիչ շարքի վերջին խաղում ԱՍՎԵԼ Լիոնը մրցեց «Մոնակոյի» հետ և առավելության հասավ 84:82 հաշվով: 

Հայաստանի հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը ԱՍՎԵԼ Լիոնի կազմում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:

Ջոնսը Մալթայում կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որպեսզի մասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը: