bfa_arm

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Սան Մարինոյի հավաքականին

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 102-44 հաշվով հաղթեց Սան Մարինոյի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեբաստիան Հացակորզյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին` մրցելով Կիպրոսի հետ: