bfa_arm

«Հատիս»-ը հաղթեց «Երևան Բասկետ»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Հատիս»-ը 89-83 հաշվով առավելության հասավ «Երևան Բասկետ» ակումբի հետ խաղում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ռայս Աալիյանն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 18 հաղթանակ և կրել 2 պարտություն: