bfa_arm

SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանի հավաքականին

2022-06-25 21:18
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում են ընթանալ SADA CUP միջազգային մրցաշարի հանդիպումները:

Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարի երկրորդ խաղում մրցեց «Իրան»-ի հետ և կարողացավ 77։73 հաշվով հաղթանակ տանել։

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակելով 26 միավոր: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին:

Հայաստանի ազգային հավաքականը վերջին խաղում ուժերը կչափի Սիրիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը՝ 17:00-ին:

Հիշեցնենք, որ SADA CUP մրցաշարին մասնակցում է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: