Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարի երկրորդ խաղում մրցեց «Իրան»-ի հետ և կարողացավ 77։73 հաշվով հաղթանակ տանել։
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակելով 26 միավոր: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին:
Հայաստանի ազգային հավաքականը վերջին խաղում ուժերը կչափի Սիրիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը՝ 17:00-ին:
Հիշեցնենք, որ SADA CUP մրցաշարին մասնակցում է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: