bfa_arm

«Լես Ֆոքսիսը» հաղթանակ տարավ «Հատիսի» նկատմամբ

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Լես Ֆոքսիսը» 120-67 հաշվով առավելության հասավ «Հատիսի» հետ խաղում՝ տանելով առաջին հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շել Դենիելսն էր (Լես Ֆոքսիս)՝ վաստակած 25 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին. ժամը՝ 14:00-ին «Լես Ֆոքսիսը» կմրցի «Գյումրիի» հետ: