bfa_arm

Կանանց Մ20 Եվրոպայի առաջնության չելենջ–մրցաշարը Երևանում

Կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջերս-մրցաշարերի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում։

Մ20 տարեկանների Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան։
Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում։

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել առաջնությունն անցկացնել չելենջերս-մրցաշարերի տեսքով․ ըստ այդմ՝ հավաքականները հանդես են գալու 5-6 թիմերից բաղկացած խմբերում։