bfa_arm

Հայաստանի Մ16 հավաքականն առաջին պարտությունը կրեց C դիվիզիոնի առաջնությունում

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 58-92 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը չորրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին` մրցելով Ալբանիայի հետ: