bfa_arm

Հրաչյա Ռոստոմյանը ցավակցել է Բորիսլավ Ստանկովիչի մահվան կապակցությամբ

94 տարեկանում մահացել է ՖԻԲԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Բորիսլավ Ստանկովիչը։ Նրա ներդրումը բասկետբոլի զարգացման մեջ անգնահատելի էր։

Այս կապակցությամբ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ՖԻԲԱ-ին և Սերբիայի բասկետբոլի ֆեդերացիային։