bfa_arm

«Հատիս»-ն առավելության հասավ «Արցախ»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Հատիս»-ը տարավ իր հերթական հաղթանակը՝ 74-61 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նայրա Ուիլյամսն էր (Արցախ)՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Հատիս»-ը, որն
անցկացրած խաղերից հետո տարել է 12 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին. ժամը՝ 12:00-ին «Արցախ»-ը կընդունի «Գյումրի»-ին: