Քննարկման հիմնական թեման ամռանը նախատեսված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացումն էր:
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է հայկական բասկետբոլում: ՀԲՖ գլխավոր քարտուղարը հայտնեց, որ Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները պատրաստ են ամռանը մասնակցել Եվրոպայի առաջնություններին, եթե դրանք տեղի ունենան ըստ նախատեսվածի: Հայաստանն այն եզակի երկրների թվում է, որտեղ բասկետբոլային կյանքը լիովին վերադարձել է բնականոն կյանքին:
Քննարկմանը մասնակից մի շարք երկրներ հայտնեցին, որ ի վիճակի չեն լինելու մասնակցել միջազգային ստուգատեսների:
Հայտնի դարձավ, որ մայիսի սկզբին ՖԻԲԱ-Եվրոպայի գործադիր կոմիտեն կկայացնի վերջնական որոշում պատանեկան և երիտասարդական առաջնությունների վերաբերյալ: