bfa_arm

ԱԱ-2027․ Հայաստանի հավաքականի խաղացանկը

Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ տարի մեկնարկելու է Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը: Հաստատվել է նաև ենթախմբի խաղացանկը․

22.02.2024 Ավստրիա - Հայաստան

25.02.2024 Հայաստան - Ալբանիա

24.11.2024 Հայաստան - Ավստրիա

20.02.2025 Ալբանիա - Հայաստան

Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը: