Եզրափակիչ շարքի առաջին խաղում միմյանց հետ մրցեցին «Հատիս»-ը և «Երևան Բասկետ»-ը:
«Երևան Բասկետ»-ը 89-77 հաշվով առավելության «Հատիս»-ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 44 միավորով: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:
Եզրափակիչի երկրորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը՝ 18:30-ին: Առաջնության չեմպիոնը կորոշվի թիմերից մեկի 2 հաղթանակի դեպքում։