Եսայանը մարզել է մի շարք մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցել են միջազգային մրցաշարերի և գրանցել լավ արդյունքներ:
Նրա գլխավորությամբ «Լես Ֆոքսիս» թիմը դարձել է կանանց Հայաստանի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթող:
2022 թվականից գլխավորում է «Մեդ Ֆոքսիս» ակումբը, որը մասնակցել է Կովկասյան Լիգային:
Տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա B ենթախմբում, որտեղ կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 24-ից 31-ը Սան Մարինոյում: