Նախկին «Միկա» մարզադահլիճում հուլիսի 1-2-ը կայացավ մինի բասկետբոլի փառատոն:
Այն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ 5-7 և 8-10 տարեկան: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում էին 120 երեխաներ:
Փառատոնը կազմակերպվել էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից՝ մինի բասկետբոլի համակարգող Թոնի Կարամանուկյանի գլխավորությամբ:
«Միանշանակ, կարող ենք փաստել, որ այս փառատոնը ծառայեց իր նպատակին, քանի որ մեծ ոգևորվածությունը երեխաների մոտ ակնհայտ էր: Իսկ դա անշուշտ կխթանի բասկետբոլի մասսայականությունը հատկապես երեխաների շրջանում։
Մոտ ապագայում ծրագրում ենք այսպիսի փառատոններ ավելի հաճախ կազմակերպել: Այդպիսով կկարողանանք ապահովել ակտիվ ու սպորտային ժամանց և մեծացնել երեխաների հետաքրքրությունը բասկետբոլի հանդեպ»,– ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ասաց Թոնի Կարամանուկյանը: