bfa_arm

«Լես Ֆոքսիս»-ը հաղթեց «Արցախ»-ին

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Լես Ֆոքսիս»-ը տարավ իր առաջին հաղթանակը՝ 59-47 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Լես Ֆոքսիս»-ը տարել է 1 հաղթանակ, կրել 5 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շուշան Դանիելյանն էր (Լես Ֆոքսիս)՝ վաստակած 14 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին. ժամը՝ 18:30-ին «Արցախ»-ը կընդունի «Երևան Բասկետ»-ին: