bfa_arm

«Լես Ֆոքսիսն» առավելության հասավ «Հատիսի» հետ խաղում

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները: «Լես Ֆոքսիսը» 62-60 հաշվով հաղթեց «Հատիսին»՝ տանելով իր հինգերորդ հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նատալյա Ներսիսյանն էր (Լես Ֆոքսիս)՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 18-ին. ժամը՝ 18:00-ին «Երևան Բասկետը» կմրցի «Գյումրիի» հետ: