Հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ աշխատանքները և հետագա ծրագրերը, այդ թվում՝ հուլիսին Երևանում կայանալիք կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի անցկացումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի պատանեկան առաջնությունների արդյունքներին։
Հիշեցնենք, որ կանանց Մ20 Եվրոպայի առաջնության չելենջ–մրցաշարի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում։ Հավաքականները միմյանց դեմ կմրցեն հուլիսի 13-18-ը Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում։