Ավարտվեցին Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները:
Կայացած մրցավեճում «Հատիսը» 78-68 հաշվով առավելության հասավ «Երևան Բասկետի» հետ խաղում՝ դուրս գալով առաջնության եզրափակիչ փուլ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Սեդա Գաբրիելյանն էր (Հատիս)՝ վաստակած 32 միավորով: Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Եզրափակիչում «Հատիսը» կհանդիպի «Լես Ֆոքսիսի» հետ, որը նախորդ մրցավեճում հաղթել էր «Գյումրիին»:
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին: