bfa_arm

«Արցախ»-ն առավելության հասավ «Գյումրի»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Արցախ»-ը տարավ իր վեցերորդ հաղթանակը՝ 92-70 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 45 միավորով: Նա նաև 18 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Անցկացրած խաղերից հետո «Արցախ»-ը տարել է 6 հաղթանակ, կրել 12 պարտություն: