bfa_arm

Ռեքս Կալամյանը՝ ԱԱ-2027-ի առաջին փուլի վիճակահանության մասին

Կայացել է ԱԱ-2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:

«Մենք շատ ոգևորված ենք Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին մասնակցելու համար։

Հայտնվել ենք Ավստրիայի և Ալբանիայի հետ նույն խմբում։ Նրանք բավականին ուժեղ մրցակիցներ են: Ավելի մանրամասն կուսումնասիրենք նրանց խաղը և ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար։

Տարիներ շարունակ պատրաստվել ենք այս խաղերին, և սա մեր հնարավորությունն է ցույց տալու, թե որքան ենք զարգացել որպես թիմ և որպես երկիր։ Անհամբերությամբ սպասում ենք այդ դիմակայություններին:
Շնորհակալություն մեր երկրպագուներին և հովանավորներին աջակցության համար»,- ասաց Ռեքս Կալամյանը։

Հիշեցնենք, որ 2027 թվականի նախընտրական առաջին փուլի հանդիպումները կմեկնարկեն 2024թ․ փետրվարից։