«Հատիսը» 99-75 հաշվով առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ՝ տանելով առաջին հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էմորի Վաշինգտոնն էր (Գյումրի)՝ վաստակած 28 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. ժամը՝ 18:00-ին «Լես Ֆոքսիսը» կմրցի «Երևան Բասկետի» հետ: